ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ընտրական օրենսգիրքը պիտի փոխվի». Լևոն Բարսեղյան
17:45, 14.09.2018 | mamul.am
4514 | 1

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իբր ասինք, ԱԺ ընտրակարգի բոնուս-մոնուս, վարկանշային-մարկանշայինը վերացվի, մաքուր կարգին ընտրություն լինի, ու դրա համար Ընտրական օրենսգիրքը պիտի փոխվի մարդավարի: Բայց, գյալմառոբ սերժաբարոնները չեն ուզում, որ համբերությամբ, հանգիստ ու քաղաքավարի լինի, ներվայնանում են, ջղաձգվում են ու լեզուներից թարախ ու թույն են թափում. «Հետ կգանք, կփոշմանեք ու էլի՝ առը հա...»: Արդյունքում ի՞նչ է ստացվելու. մի հատ էլ ծլվլացին՝ կկուն կանչելու է: Ու ԸՕ-ն էս վիճակով մանդատային բոնուսներ է բերելու հեղափոխությանը և դրա քաղաքական ուժին, վախենամ լինի 73 տոկոսանոց մեծամասնությամբ խորհրդարան: Նյուտոնի երրորդ օրենքը դեռ չեն չեղարկել, հենց չեղարկեն Նյուտոնն առաջինն ինձ է իմաց տալու. խոստացել է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր