Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթել է անգլիացի մարզիկին, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նոկաուտի է ենթարկել Ավստրիան ներկայացնող բռնցքամարտիկին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտություն է կրել ու նվաճել բրոնզե մեդալ: Սեպտեմբերի 15-ին Մանասյանն ու Հովհաննիսյանը կպայքարեն ոսկե մեդալի համար: |