ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հետ են վերադարձրել Սերժի Վաչոյի գումարները. իրավապահների թիրախում Քոչարյանի ընտանիքն է. «Հրապարակ»
09:40, 15.09.2018 | mamul.am
11455 | 4

«Հրապարակ»-ը գրում է. «Իրավապահ մարմինները, Սաշիկ Սարգսյանի «50» տոկոսի, Լևոն Սարգսյանի դստեր ու որդու քրեական գործերի քննությունը մի կողմ թողած, զբաղված են Քոչարյանի ընտանիքի անդամների՝ ավագ որդու՝ Սեդրակի, և դստեր՝ Գայանեի «գործերով»՝ «Կոնգրես» հյուրանոցի և «փողերի լվացման» հանգամանքներով։

Վերջիններս այս օրերին կանչվել են ԱԱԾ, առայժմ՝ վկայի կարգավիճակով։ Այնուհանդերձ, լավատեղյակները պնդում են, որ ինչպես Մանվել Գրիգորյանի, Մարտի 1-ի, Խաչատուրովի ու Միքայել Հարությունյանի գործերը, այս մեկում ևս «ջուրը շատ է», և իրավապահ մարմինները դժվարանալու են ապացուցման հարցում։

Ի դեպ, տեղեկություն կա, որ օրերս հետ են վերադարձվել Սերժի Վաչոյի գումարները, նրա զարմիկը՝ ռուսահայ գործարար, ներկայացել է իրավապահ մարմիններին ու ասել, որ այդ գումարն իրենն է՝ ի պահ էր տվել։ Մեր զանգերին Վաչիկ Ղազարյանը 2 օր շարունակ չպատասխանեց, որ մեկնաբանություն վերցնեինք»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր