ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ջութակ ու դաշնամուր է նվագում. ո՞վ է Էջմիածնի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն. «Հրապարակ»
09:50, 15.09.2018 | mamul.am
6625 | 2

«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին պատկանող «Մուսալեռ» ռեստորանում ԲՀԿ տարածքային ակտիվը հավաք է անցկացրել ու Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հարցում եկել ընդհանուր համաձայնության։

Այդպիսով՝ բազմաթիվ հավակնորդների շարքում ընտրությունը կանգ է առել «Յունիբանկի» Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Վահե Մովսիսյանի վրա, որն անկուսակցական է, մոտ 30 տարեկան։ «Մեր թեկնածուն բազմակողմանի զարգացած է, մասնագիտական կրթությունից բացի ունի երաժշտական կրթություն, ջութակ ու դաշնամուր է նվագում»,- մեր լրագրողին ասել է Հրանտ Դավթյանը։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր