ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
««Կրոնի պատմություն» առարկան պիտի հանվի դպրոցներից». Լևոն Բարսեղյան
19:05, 17.09.2018 | mamul.am
27940 | 5

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես շատ գոհ եմ, որ այս աշխատանքային օրը նորից դարձավ աշխատանքային: Եկեղեցին վաղուց էր պետք զատել պետությունից, ինչպես գրված է գրքերում: Առաջիկայում «կրոնի պատմություն» առարկան պիտի հանվի դպրոցներից: Այդ պատմությունը անշուշտ կարևոր է և հեշտությամբ կարող է դասավանդվել «պատմություն» առարկայի մեջ, առանց հատուկ առարկայի վերածվելու, ինչպես առաջներում էր: Այլապես պիտի առաջարկեմ մտցնել այսպիսի առարկաներ ևս` «գիտության պատմություն», «ճակատամարտերի պատմություն», «դիվանագիտության պատմություն», «գաղութատիրության և կայսրությունների պատմություն», վերջապես՝ «մաթեմատիկայի պատմություն», «Սպարտակի պատմություն» և այլ զարմանազան պատմություններ («խոհանոցի պատմություն», «կռապաշտության պատմություն» ու «Վլեի և Ուզբեկի պատմություն» առարկաները՝ մտքներս: Հիմա, խնդրում եմ ինձ ցույց տալ մոտակա Գողգոթան` գնամ հանձնվեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր