ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ինչպես պիտի Նաիրա Զոհրաբյանը բացատրեր ԲՀԿ խմբակցությունում Իրինա Քոչարյանի ներկայությունը. Ստյոպա Սաֆարյան
01:05, 18.09.2018 | mamul.am
26551 | 7

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը շատ խոցելի քայլ է արել ու շնորհակալ պետք է լինի, որ Հայկ Մարությանը այլ ֆորմատ է առաջարկել: Հայկ Մարությանին բավական կլիներ անցած երկու գումարման ավագանիների ԲՀԿ խմբակցության քվեարկությունների փաթեթը թևի տակ դներ գնար եթեր, փռեր Նաիրայի դեմն ու պահանջեր բացատրել, թե ինչպես է պատահել, որ բոլոր քվեարկություններում, գրեթե անխտիր, ԲՀԿ-ն քվեարկել է ՀՀԿ-ի հետ նույնատիպ: Եթերաժամանակը չէր հերիքի, որ իմ ընկեր Նաիրան բացատրեր՝ սկսած կարմիր գծերից, տրանսպորտի գինը թանկացնելուց, ուռճացված բյուջեները հաստատելուց մինչև...ԲՀԿ խմբակցությունում Իրինա Քոչարյանի ներկայությունը: ԲՀԿ-ն արժե շնորհակալություն հայտնի, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր