ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մամիկոն Ասլանյանի «շնորհակալությունը». նա հորդորել է ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին. «Ժամանակ»
09:40, 18.09.2018 | mamul.am
6329 | 0

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մամիկոն Ասլանյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ ի նշան շնորհակալության, որ մյուս ՀՀԿ-ական քաղաքապետերի պես իրեն էլ չպարտադրեցին հրաժարական ներկայացնել։

Ասլանյանն իր մտերիմներին, հարազատներին, ովքեր Երևանում ընտրելու իրավունք ունեն, հորդորել է առաջիկա ընտրություններում ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին և քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։

Ինքը՝ Ասլանյանը, մեզ հետ զրույցում տեղեկությունը որակեց որպես ապատեղեկատվություն. «Նման բան չկա։ Դա իրականությանը չի համապատասխանում, հետևաբար դրանից բխող որևէ ածանցյալ չկա»»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր