ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Գևորգ Կոստանյանը՝ նախաքննական գաղտնիքների նկատմամբ «դոստուպ» ունեցող հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ»
09:50, 18.09.2018 | mamul.am
5659 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հանձնաժողովի նախագահին առաջարկում է հանձնաժողովում ամենաշատ ձայներ ունեցող խմբակցությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն։ Հանձնաժողովն իրավասություն ունի բացատրություններ ստանալու ցանկացած պաշտոնյայից՝ ընդհուպ մինչև վարչապետ, նաև նախաքննական գաղտնիքների նկատմամբ ունի «դոստուպ»՝ «անհրաժեշտ ընթացակարգն ապահովելով»։

Այսինքն, այս հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն՝ ՀՀ դատախազության կողքին, օրվա գլխավոր դատախազի պասիվության պարագայում (որի նկատմամբ, մեր տեղեկություններով, անվստահության գործընթաց է սկսվելու առաջիկայում)։ Հանձնաժողովը բացառապես միջազգային չափորոշիչներին համապատասխան է իրականացնելու իր «փաստահավաք» առաքելությունը՝ ապահովելով լուրջ հիմքեր»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր