ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դավիթ Տոնոյանը պետք է հետևի Նիկոլի օրինակին». Ժաննա Ալեքսանյան
10:10, 18.09.2018 | mamul.am
9982 | 3

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգը, իսկ ավելի ուշ արդեն այցը Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած բնակչին, արժանի է բարձր գնահատականի։ Ուշադրությունը մարդու հանդեպ շատ կարևոր է։ Նաև այսպիսի մարդկային քայլերն են փոխում երկիրը, միջավայրն ու մթնոլորտը։ Նիկոլի օրինակին պիտի հետևեն և լավ կլիներ այս օրինակի առաջատարը դառնար Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այցելեր այն զորամասերը, որտեղ մահվան դեպքեր են գրանցվում, պարզեր մահվան հանգամանքները և այլն։ Սա կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր