ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները կրկին հանդիպել են
10:20, 18.09.2018 | mamul.am
5768 | 0

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մեկնել է Փհենյան՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ բանակցությունների համար, փոխանցում է РИА Новости-ն:

Նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Սումանի օդանավակայան, որտեղ նրան անձամբ դիմավորել է Կիմ Չեն Ինը: Երկու երկրների առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել ու գրկախառնվել, ներկա են եղել նաև երկու երկրների առաջնորդների կանայք:

Փհենյան եռօրյա այցի ընթացքում հարավկորեացի առաջնորդը բանակցություններ կվարի Կիմ Չեն Ինի հետ և կքննարկի հարաբերությունների հետագա զարգացումը, ապամիջուկայնացումն ու ԱՄՆ-ի հետ Հյուսիսայի Կորեայի երկխոսության զարգացումը:

Ամիսներ առաջ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը 65 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Հարավային Կորեա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր