Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն անիմաստ որոշում է ընդունում Սիրիա իր դրոշի տակ սակրավորներ ուղարկելու մասին, Իսրայելի Պնախարարը հերթով այցելում է Վրաստան ու Ադրբեջան, ապա Իսրայելի զինուժն սկսում է Սիրիայում հրթիռակոծել Լաթակիան: Պուտինն ու Էրդողանն էլ պայմանավորվում են Իդլիբում դեմիլիտարիզացիոն գոտի ձևավորել: Էրդողանը վրաերթ է անում Մինսկի խմբին, Ալիևն էլ շիկացնում է վիճակը Տավուշում ու պատասխան ստանում: Ուշադիր է պետք լինել Մերձավոր Արևելքին ու Սիրիային: Այն մեր հակամարտության վրա անուղղակի ազդում է»: |