ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Սիրիայի ՀՕՊ-ն Իսրայելին հակահարված տալիս ռուսական ինքնաթիռ է խոցել
10:55, 18.09.2018 | mamul.am
12333 | 0

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն Իսրայելի հրթիռակոծությանը պատասխանելու փորձի ժամանակ ռուսական Իլ-20 ինքնաթիռ են խոցել, որում 14 ռուս զինվորական է եղել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության՝ իրավիճակին ծանոթ աղբյուրին:

Մեկ այլ աղբյուր պնդել է, որ Իսրայելը հարձակում է գործել սիրիական տարածքի վրա հրթիռային հարվածներով: ՌԴ ՊՆ-ում հաստատել են Միջերկրական ծովում Իլ-20-ի անհետացման տեղեկությունը:

Reuters-ի տեղեկություններով՝ Իսրայելի թիրախում է եղել Լաթաքիայի հետազոտական ինստիտուտը: Իսրայելն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր