ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ամեն Աստծո օր կրակում են Արենիում». Կարեն Հովհաննիսյան
11:20, 18.09.2018 | mamul.am
4128 | 0

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արենիում, դեռևս ապրիլից, կրակոցների ձայնը լսվում էր, քանի որ հունվարից մինչև մարտի վերջ, ճանապարհ սարքելով, ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացան մոտեցնել մեր դիրքերին ու այլևս կրակոցների ձայնը լսելի դարձավ գյուղում, ինչպես նաև գյուղի ծայրում գտնվող այգիները դարձան թիրախ:
Ամեն Աստծո օր կրակում են Արենիում ու դրանում համոզվելու համարը, ընդամենը մի գիշեր պետք է գիշերես այնտեղ:
Տավուշի մարզում այդ կրակոցները դեռևս 1994թ-ից` հրադադարից հետո, սովորական բան են դարձել: Եթե մի օր չկրակեն, գյուղացիներն իսկապես անհանգստանում են, թե ինչ է պատահել, որ թուրքը չի կրակում: Սակայն վերջին օրերին կրակոցները ավելի են սաստկացել, որոնք այլևս կրակոց չեն, այլ գնդակոծություն են: Մի կողմ թողնենք մեր կողմի պատասխանը, պարզապես ես ուզում եմ հասկանալ տրամաբանությունը: 1994թ-ից հետո, թերևս առաջին անգամ է մի իրավիճակ, երբ անկայուն իրավիճակ է ՀՀ սահմաններում, մենք միշտ գիտենք, որ անկայուն է եղել Արցախի Հանրապետության սահմաններում: Պետք է հասկանանք, թե թուրքն ի՞նչ է ուզում, կամ ի՞նչ գիտի, որ չպիտի իմանար: Միգուցե փորձում է ՀՀ-ի սահմաններում լարվածություն մտցնել, որպեսզի ԱՀ-ի սահմաններին հանկարծակի մի բան անի՞... Ոչինչ չի բացառվում, ուղղակի պետք է այս պահին վեր կանգնել տարբեր տեսակի քաղաքական ինտիրգներից ու համագործակցել, հասկանալ, թե թուրքն ինչ է մտածել...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր