ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ընդդիմությունն ամեն տեղ միայն օգուտ է բերում». Հայկ Մարության
12:45, 18.09.2018 | mamul.am
4104 | 0

«Ես իրականում ծառայելու եմ... Ինչքան շատ են մարդիկ վստահում, սիրում, այնքան պատասխանատվությունը մեծանում է՝ բոլորի հույսերն արդարացնելու»,- Աջափնյակում քայլերթի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ ընտրվելու դեպքում առաջին խնդիրը, որ լուծելու է՝ աղբահանության հարցն է լինելու:

Լրագրողների հարցին՝ եթե ընտրվեք քաղաքապետ, ընդդիմության հետ ինչպե՞ս եք աշխատելու, նշել է. «Ընդդիմությունն ամեն տեղ միայն օգուտ է բերում, երբ դու աշխատանքի մեջ ես, պետք են մարդիկ, որ կողքից ասեն՝ բա էս մեկը, բա էն մեկը»:

Հայկ Մարությանը հրաժարվել է մեկնաբանել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի սուր ելույթը՝ ուղղված ՀՀ վարչապետին. «Ով հայտարարում է, իրենից էլ հարցրեք, ես ուրիշների ասածները չեմ մեկնաբանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր