ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների վրա
14:15, 18.09.2018 | mamul.am
8836 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է Չինաստանից 200 միլիարդ դոլարի չափով ապրանքների վրա 10-տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման մասին, հաղորդում է Time-ը:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 24-ին:

«Այսօր, հրապարակային հայտարարության սկզբից 7 շաբաթ անց, լսումներից և մեկնաբանությունների համար լայն հնարավորություններից հետո հանձնարարեցի Միացյալ Նահանգերի առևտրային ներկայացուցչին շարունակել մաքսատուրքերի սահմանումը՝ Չինաստանից 200 միլիարդ դոլարի չափով ապրանքների համար: Մաքսատուրքերը կգործեն սեպտեմբերի 24-ից և կսահմանվեն 10% մակարդակով՝ մինչև տարեվերջ»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ մաքսատուրքերը հաջորդ տարվա հունվարի 1-ից կաճեն մինչև 25%:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր