ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի մամուլի ասուլիսը
15:20, 18.09.2018 | mamul.am
4386 | 0

Լրագրողների հարցերին է պատասխանել Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ Նա անդրադարձել է կայքում իրականացված խուզարկությանն ու նաև հայտարարությամբ հանդես եկել:

Անդրադառնալով կայքի՝ Ռ. Քոչարյանի հետ առնչության մասին լուրերին, Հակոբյանն ասել է. «2014-ից կայքը բացելուց ի վեր, մեզ կապել են բազմաթիվ մարդկանց հետ՝ Հրանուշ Հակոբյանի, հետո ինչ-որ հայտնի ընկերության հետ, քանի որ լոգոյի գույները նույնն էին, հետո Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ իմ հորեղբայրն է, հետո՝ Ռոբերտ Քոչարյանի, քանի որ մեր ու իր գրասենյակները նույն շենքում են: Yerevan Today-ի տնօրենը, սեփականատերը Վարդան Հովնանյանն է: 2014-ից ընդամենը երկու հարցազրույց ենք ունեցել Ռ. Քոչարյանի հետ, երկրորդը՝ հայտնի գաղտնալսման հաջորդ օրն էր, ու դա որևէ մեկին հիմք չպետք է տա մտածելու, որ իր հարցազրույցները մեր մոտով են գնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր