ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Երևանում կհայտարարվեն «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի ԵԱՏՄ մրցույթի հաղթողները
01:20, 19.09.2018 | mamul.am
2612 | 0

Երևանում հոկտեմբերի 22-ին կկայանա «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլը և հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եզրափակիչը տեղի կունենա «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում:

Մրցույթն անցկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից առաջին անգամ, սակայն այն կդառնա ամենամյա միջոցառում:

Մրցույթին ԵԱՏՄ հինգ երկրներից ներկայացվել է 200 նորարարական նախագիծ: Հաղթողները կորոշվեն 4 անվանակարգերում՝ «ԵԱՏՄ թվային ապագան» (ստարտափների համար), «ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման համար լավագույն տեխնոլոգիական լուծումներ» (ծրագրային ապահովման մշակողների, վենդորների և ինտեգրատորների համար), «ԵԱՏՄ լավագույն թվային նախագծեր» (տրանսֆորմացման գործընթացն անցած կազմակերպությունների համար) և «ԵԱՏՄ թվային օրակարգի թեմայով լավագույն խաղ երեխաների և դեռահասների համար» (համակարգչային խաղեր մշակողների համար):

Մրցույթի եզրափակիչը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-7-ը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր