ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հայ ներկրողների օրինակով. Վրաստանում ևս բեռնատարների վարորդները բողոքի ակցիաներ են անցկացնում. «Ժամանակ»
09:50, 19.09.2018 | mamul.am
4293 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «Վրաստանում ևս բեռնատարների վարորդները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով կառավարությունից չեղյալ ճանաչել ավտոմոբիլային տրանսպորտով հացահատիկ տեղափոխելու արգելքը: Վրացի ավտոփոխադրողները մեկ օր ժամանակ են տվել ֆինանսների նախարարին այդ որոշումը չեղարկելու համար՝ այլապես սպառնալով ավելի մասսայական բողոքի գործողություններով՝ պատճառաբանելով, որ այդ որոշման արդյունքում անգործ է մնում 10 հազար մարդ: Վրացի վարորդները հիմնավոր կասկածներ ունեն, որ արգելքի իրական նպատակը հացահատիկի տեղափոխման ոլորտում մենաշնորհի հաստատումն է:

Հայ վարորդները, որոնք բողոքի էին դուրս եկել սեպտեմբերի 15-ին, դադարեցրին իրենց գործողությունները միայն այն պատճառով, որ Վրաստանի կառավարությունը 15 օրով հետաձգեց որոշման կիրառումը` սեպտեմբերի 15-ից տեղափոխելով հոկտեմբերի 1»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր