ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Հովհ. Թումանյանի թանգարանի ցուցասրահում կբացվի «Ճապոնիայի տիկնիկները» խորագրով ցուցադրություն
15:35, 19.09.2018 | mamul.am
2546 | 0

Սեպտեմբերի 20-ին Հովհ. Թումանյանի թանգարանի ցուցասրահում կբացվի «Ճապոնիայի տիկնիկները» - «Աղոթքի ձևեր, Սիրո մարմնացումներ» խորագիրը կրող աննախադեպ ցուցադրություն: Թանգարանի այցելուներին կներկայացվեն Ճապոնական տիկնիկագործական արվեստի յուրահատուկ նմուշներ: Ճապոնիայում հնուց անտի տիկնիկները կենցաղի մաս են կազմել։ Ճապոնական տիկնիկները ներկայացնում են ճապոնական տարազները և դրանք կրողների էությունը, ունեն հստակ տարածքային հատկանիշներ և դարերի ընթացքում տարաբնույթ ձևեր են ստացել: Ճապոնական տիկնիկների միջոցով ներկայնում են նաև ազգային արհեստները, ինչպես օրինակ՝ մանածագործությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Ճապոնիա հիմնադրամի», ՀՀ-ում` Ճապոնիայի դեսպանության և Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից: «Ճապոնիայի տիկնիկները» ցուցահանդեսին կներկայացվեն`

*Ծագող արևի երկրից ժամանած 7 տասնյակ բացառիկ տիկնիկներ

*ՀՀ-ի նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքի` հիմնադրամին պատկանող ճապոնական մեկ տիկնիկ

*Հովհ. Թումանյանի ճապոնական հետաքրքրությունները: Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 11-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր