ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը
02:05, 20.09.2018 | mamul.am
2986 | 0

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում՝ սեպտեմբերի 18-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 14-ը:
«Ցուցահանդեսը մեզ՝ բոլորիս, ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու սարյանական խորը աշխարհընկալմանը: Այսօր ներկայացված են Սարյանի փարիզյան շրջանի գործերը, որոնք նա ստեղծել է այնտեղ անցկացրած երկու տարիների ընթացքում և դրանք մեզ ծանոթ են միայն լուսանկարների միջոցով»,- ողջույնի իր խոսքում նշել է Լիլիթ Մակունցը:

Նկարչի այս գործերը, ցավոք, այժմ չկան. Փարիզից տունդարձի ճանապարհին Ֆրիժի նավի վրա բռնկված աղետալի հրդեհի պատճառով:

Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվում են Վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը (1927թ.)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր