ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դպրոցի տնօրեններն անպատիժ հետապնդում են իրենց տեսակետին անհնազանդ ուսուցիչներին». Արթուր Սաքունց
16:15, 19.09.2018 | mamul.am
5095 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի մարզային գյուղական համայնքներում դպրոցի տնօրեններն անպատիժ հետապնդում են իրենց տեսակետից անհնազանդ ուսուցիչներին (Վայոց Ձոր, Տավուշ, Արագածոտն), մարդիկ միայնակ են մնում իրենց պայքարում տնօրենների անօրինական հետապնդումների դեմ։

Ոչ մարզպետարանը, ոչ կրթության նախարարությունն արդյունավետ քայլեր չեն ձեռնարկում մարդկանց աշխատանքային իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Սրանք շատ մտահոգիչ փաստեր են...

Մարդիկ հավատացել են, վստահել են և բարձրաձայնել են տնօրենների ապօրինությունների մասին, դիմել են իրավապահ մարմիններին, ու ոչ մի արդյունքի ոչ թե չեն հասել, այլ իրենք են դարձել ապօրինությունների զոհը։

Պետք է անտերության չթողնել մարդկանց, մենք չենք հասցնում արձագանքել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր