ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ադրբեջանական դիրքերում, որ Հասանովը 3 օր չի կարողանում շտկել». Աշոտ Ասատրյան
17:35, 19.09.2018 | mamul.am
21052 | 0

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ադրբեջանական դիրքերում, որ նախարարը 3 օր չի կարողանում շտկել․

Արդեն 3 օր է ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախագահի հատուկ հանձնարարականով մեկնել է առաջնագիծ և այցելում է տարբեր ստորաբաժանումներ։ Հասանովին ուղեկցում են նաև ՊՆ բարձրաստիճան մի շարք անձինք։

Այս այցելությունը փորձ էր կատարվում ներկայացնել իբրև զորավարժության նախնական պլանավորում, սակայն ինչպես բուն զորավարժությունը համպատրաստից որոշվեց կազմակերպել, այնպես էլ նախարարի այցն էր անակնկալ` զինվորականների և նույնիսկ նախարարի համար։

Իսկ այս աժիոտաժը սկսվեց այն բանից հետո, երբ ադրբեջանական բանակի ղեկավարության հրամանով նույն բանակի զինծառայողները սկսեցին կրակել հայկական դիրքերի, բնակավայրերի և միջպետական ճանապարհի վրա ու դա կատարում էին ամբողջ սահմանի երկայնքով։

Իսկ հայկական կողմից ստացված պատասխանն ու պատժիչ գործողություններն այնքան կոշտ են եղել, որ դրա մասին փաստել է նաև ադրբեջանական կողմը, երբ առաջին օրը նախարարը այցելեց առաջնագիծ, նրանք պաշտոնապես հայտնեցին, որ Զաքիր Հասանովը այցելել է հայկական կրակոցներից տուժած դիրքեր։

Մնում է միայն մոտավոր պատկերացում կազմել, թե հայկական բանակի կողմից ինչ մասշտաբի գործողություններ են իրականացվել, որ անձամբ պաշտպանության նախարարը, 3 օրերի ընթացքում, դեռ ամբողջությամբ չի կարողացել ընկալել խնդիրն ու դրանց լուծումներ դեռ չեն տրվել։

Իսկ չհայտարարված զոհերի մասին ոչ պաշտոնական աղբյուրներից եկող տեղեկությունները դեռ շարունակվում են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր