ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է
01:25, 20.09.2018 | mamul.am
7862 | 0

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում կայանալիք միջոցառումների կապակացությամբ սեպտեմբերի 20-ին ժամը 20-ից մինչև միջոցառումների ավարտն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակում, Շահումյան հրապարակում, Վազգեն Սարգսյան փողոցներում, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության հարապարակ և Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածներում։

Իսկ սեպտեմբերի 21-ին ժամը 10-ից մինչև միջոցառումների ավարտն արգելվելու է տրանսպորտային միջոցներով Հանրապետության հրապարակ մուտքը Գրիգոր Լուսավորչի-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Գրիգոր Լուսավորչի-Զաքյան փողոցների խաչմերուկից, Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի խաչմերուկից, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկից, Պուշկինի-Կողբացու փողոցների խաչմերուկից, Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից, Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Հանրապետության-Արամի փողոցների խաչմերուկից, Հանրապետության-Բուզանդի փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկից, Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր