Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հեռագիր է հղել, որում ցավակցություն է հայտնել՝ կապված Սիրիայում ռուսական ռազմական Իլ-20-ի խոցման հետևանքով ռուս զինծառայողների մահվան հետ: Համապատասխան նամակը տարածել է սիրիական պետական SANA գործակալությունը: «Ցանկանում եմ իմ և Սիրիայի ժողովրդի անունից ցավակցություն հայտնել՝ կապված Իլ-20-ի ողբերգության հետ, որը հանգեցրեց Սիրիայում ահաբեկչության դեմ մարտնչող ռուս հերոսների մահվան: Ցավալի միջադեպ է»,- ասվում է հեռագրում: Ասադը նաև նշել է, որ միջադեպի համար պատասխանտու է Իսրայելը: Սիրիայի նախագահը հեռագիր է հղել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ միջադեպից հետո Ասադը չի զանգել Պուտինին: Ավելի վաղ Պուտինը խոսել էր ռուսական ինքնաթիռի խոցման մասին: |