Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր՝ իրենց թեկնածուներով, Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում, մասնավորապես, ինչ-որ կանայք այցելում են մարդկանց բնակարաններ, տալիս հստակ անուն, քարոզում ընտրել այդ թեկնածուին և այլն: Ցանկանում եմ տեղեկացնել, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ բավական ժամանակ կա, և հիմա քարոզարշավ իրականացնելը խիստ արգելվում է: Օրենքը խախտելը, ընտրակեղծարարություն անելը, այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելը, տարիներ շարունակ եղել են այդ քաղաքական ուժերի գործելաոճը, ինչը անթույլատրելի է նոր իրողությունների պայմաններում և խիստ դատապարտելի: Հարգելի՛ համաքաղաքացիներ, Ինչպես հայտնի է, Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում, ինչպես նաև Արարատի մարզի Լուսաշող համայնքում հոկտեմբերի 21-ին անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: |