ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«2 րոպեով ինձ ընդունեք, եթե չընդունեք՝ լավ չի լինի». բողոքի ակցիայի մասնակից կինը՝ վարչապետին
14:30, 20.09.2018 | mamul.am
10112 | 1

Կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիների բարձրացրած հարցերը լսելուց, նրանց հետ զրուցելուց հետո վարչապետն ասաց, որ պետք է գնա, գործեր ունի: Կանանցից մեկը խնդրում էր, որ իրեն նորից լսի. «Պարոն վարչապետ, 2 րոպեով ինձ ընդունեք, եթե չընդունեք լավ չի լինի... շատ վատ կլինի»:

Նշենք, որ այսօր բնակչուհին արդեն հասցրել էր մոտենալ Ն. Փաշինյանին ու ասել, որ բազմազավակ մայր է, օգնության կարիք ունի. «Արդեն պտի երեխեքին վեկալեմ ու գաղթեմ: Իմ բնակարանը պետության կարիքների համար վեկալալ են, կոպեկ չեն տվել, 7 երեխուս հետ փողոցում եմ, արդեն 15 տարի ոչ մեկ չի օգնում ինձ»,- դիմելով վարչապետին՝ ասել էր նա: «Ձեր գործն ուսումնասիրել են, ու ասում են՝ էդքան էլ հիմնավոր չի... Իմ օգնականը տեղյակ է ձեր գործից»,- պատասխանել էր վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր