ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում». այսօր Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է
16:05, 20.09.2018 | mamul.am
18122 | 2

«Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում»,- ասել է Վազգեն Առաջինը:

Այսօր, սեպտեմբերի 20-ին, Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է:

Վազգեն Ա. (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ.-ի հոկտեմբերի 3-ին Բուխարեստ քաղաքում: Եղել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսն ու Ծայրագույն Պատրիարքը։

«Հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում». այսօր Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է

«Եկար, շենացրիր Հայրենիքդ, անաստվածության ճիրաններում մոլորված ժողովրդիդ սրտում լույս վառեցիր՝ ցույց տալով եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում, մոռացումից փրկեցիր բազմաթիվ հոգևոր- մշակութային արժեքներ, անուրանալի ներդրում ունեցար Արցախը Հայաստանին վերամիավորելու գործում, կյանքիդ մայրամուտին օրհնած վերջին մյուռոնն էլ անվանեցիր Անկախության Մյուռոն, ո՞ր մեկը թվարկենք...Խունկ և խոնարհում հիշատակիդ, ՎԵՀԱՓԱՌՍ: ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ'Ր»,- ֆեյսբուքյան իր էջում կաթողիկոսի ծննդյան տարեդարձը շնորհավորել է հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը:

«Հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում». այսօր Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր:
Վազգեն Ա. կաթողիկոսը 1988թ. փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ.Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը:

«Ազատության ու անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է, մեր ապագա գոյատևման երաշխիքն է»,- ասել է Վազգեն Առաջինը:

«Հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում». այսօր Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է

Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք: Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր, Սբ. Հովհաննես, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը:
Վախճանվել է 1994թ.-ի օգոստոսի 18-ին:
Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։ Վազգեն Ա անունով են կոչվում Վանաձորի թ. 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։ 1994-ին նրան շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով:
«Հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում». այսօր Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր