ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Չեն կարող գեղեցիկ լինել այն աչքերը, որ երբեք չեն լացել. Սոֆի Լորենը նշում է 84-ամյակը
16:35, 20.09.2018 | mamul.am
7405 | 0

Կինոյի թագուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը, այսօր դառնում է 84 տարեկան: Հավանաբար չկա մի մարդ, որ Լորենի գեղեցկությամբ հիացած և ոգեշնչված չլինի:

2006 թ. 72-ամյա Սոֆի Լորենը ճանաչվեց մոլորակի ամենագեղեցիկ կին: Իսկ 2007 թ.՝ 73 տարեկանում, իտալուհին նկարահանվեց կիսամերկ PIRELLI հայտնի օրացույցի համար:

Սոֆի Լորենը նշում է 84-ամյակը

Ներկայացնում ենք Սոֆի Լորենի՝ գեղեցկության, սիրո և հաջողության մասին մտքերից մի քանիսը.

«Կյանքում պարտադիր պետք է ամեն ինչ փորձել, իսկ հետո բարեհաջող կերպով և ընդմիշտ մոռանալ այդ փորձերից որոշների մասին»:

Սոֆի Լորենը նշում է 84-ամյակը

«Եթե դու չես արտասվել, աչքերդ չեն կարող գեղեցիկ լինել»:

Սոֆի Լորենը նշում է 84-ամյակը

«Կնոջը ոչինչ չի դարձնում այնքան գեղեցիկ, որքան հավատն իր սեփական գեղեցկության հանդեպ։ Կինը, ով վստահ է, որ գեղեցիկ է, ի վերջո, այդ վստահությունը կփոխանցի նաև մյուսներին»։

Սոֆի Լորենը նշում է 84-ամյակը

«Երբ ընկերներս հիշեցնում են, որ արդեն վաղուց վաթսունն անց եմ, ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ։ Ինձ թվում է, թե դեռևս տասներկու տարեկան եմ։ Ես, հավանաբար, մնացել եմ այդ մանկական տարիքում և աշխարհին նայում եմ լայն բացված աչքերով։ Ինձ առաջվա պես հետաքրքիր է ապրելը։ Ես ճակատագրին երախտապարտ եմ ապրածս յուրաքանչյուր օրվա համար, մշտապես նորը բացահայտելու հնարավորության համար։ Եթե ձեզ բախտ է վիճակվել ձեր հոգում պահպանել մանուկին, նշանակում է՝ լավագույնը ձեր կյանքում դեռևս առջևում է»։

Սոֆի Լորենը նշում է 84-ամյակը

«Երիտասարդության աղբյուրը խելքն է, տաղանդը, արվեստը, որով լցնում եք ձեր և ձեզ համար սիրելի մարդկանց կյանքը։ Երբ սովորեք խմել այդ աղբյուրից, դուք իսկապես հաղթանակ կտոնեք ձեր տարիքի նկատմամբ»։

Սոֆի Լորենը նշում է 84-ամյակը

«Չընկճվել, անհաջողություններից ողբերգություն չսարքել, համառ ու դիմացկուն լինել ու, իհարկե, համբերել ու մեկ անգամ ևս համբերել»:

Սոֆի Լորենն իր որդիների հետ

Սոֆի Լորենը100-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել և արժանացել բոլոր հնարավոր կինոմրցանակների:

Սոֆի Լորենը նշում է 84-ամյակը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր