Mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 484.35, EUR 556.13, RUB 7.42, GBP 629.32
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հեղափոխությունը դեռ իրոք ավարտված չէ, ու մի շարք ուժեր ազատության ու ֆինանսական ահռելի միջոցների կորստի վախից միավորվում են». Արեն Մկրտչյան
00:35, 21.09.2018

Լրագրող Արեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները իմ կարծիքով վերջին տարիների ամենաքաղաքական ընտրություններն են, բայց մասնակիցների կողմից դարձան ամենա ոչ քաղաքականը։ Հիմնական թեման ընտրությունների կանաչապատում, ծառեր, շենքերի, տանիքների վիճակ, վերելակներ․․․ Էս ամեն ինչը շատ կարևոր ա քաղաքի համար, բայց իմ համար էս ընտրությունները շատ ավելի կարևոր կոմպոնենտ ունեն։ Միակ քաղաքական ելույթները էս ամբողջ ընթացքում Նիկոլինն էր, որն էլ խոսում էր երկրի քաղաքական խնդիրների ու առաջնահերթություններից։ Բայց Նիկոլն էլ չխոսաց էս ընտրությունների քաղաքական կարևորության մասին։

Իշխանափոխությունից հետո սա առաջին կարևոր ընտրությունն ա։ Բայց դրա արժեքը չներկայացվեց, դրա համար լիքը մարդ, ազնիվ քաղաքացիներ, ովքեր մասնակցել են հեղափոխությանը, հիմա էլ Նիկոլի հետ են, պատրաստ են քվեարկել այլ կուսակցությունների օգտին։

Ինչու՞մ ա իմ կարծիքով էս ընտրությունների կարևորությունը․

Հեղափոխության պրոցեսի ժամանակ ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցել ա, ու դեռ շարունակում ա աջակցել հեղափոխություն իրականացնող քաղաքական ուժին։ Հրապարակն էլ, վստահ եմ, կարիք եղած դեպքում էլի հնարավոր ա լցնել, ու Նիկոլը դա դեռ կօգտագործի։ Բայց․․․
Հրապարակը ու էդ էներգիան, եղած էյֆորիան հնարավոր ա օգտագործել մի քանի ամիս, մի տարի․․․։
Իսկ էդ եղած աջակցությունը պետք ա վերածել ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ։ Նիկոլը հիմա ունի հրապարակի աջակցությունը, բայց էդ քաղաքական մանդատն ա իրան պետք քաղաքացիներից։ Ու էդ մանդատի կշռից, լրջությունից ա կախված Նիկոլի ու կառավարության հետագա քայլերի թափն ու հաջողությունը։ Ու էս ընտրությունները ցույց են տալու հենց էս քաղաքական թիմին տրվող աջակցության քանակը։ Քանի տոկոս որ ստացավ «Իմ քայլը» դաշինքը, էդքանն էլ կազմելու ա իշխանության աջակցությունը ժողովրդի կողմից, գոնե մինչև ԱԺ ընտրություն։ Ու քաղաքականության մեջ հենց ընտրություններին հավաքած ձայների քանակն ա կազմում տվյալ քաղաքական ուժի ժողովրդականությունը։
Ու էդ ստացած տոկոսն ա, որ լինելու ա կառավարության ու Նիկոլի թեʹ քայլերի, թեʹ դուխի շարժիչ ուժը։ Որովհետև ինչքան էլ լավ գործեր ուզենաս անել, ինչքան էլ զգաս ժողովրդի աջակցությունը, մեկ ա 50 տոկոս ձայն ունենալու դեպքում, եթե որոշես ռեֆորմներ անես, կարող ա արդեն վախենաս։ Կամ 60 տոկոս աջակցության դեպքում վախենաս պատերազմ հայտարարես կոռուպցիային ու հանցագործությանը։ Որպեսզի ձերբակալես Սերժին (օրինակ), ստիպված կլինես մտածել արդեն, կհերիքի քո ունեցած քաղաքական կապիտալը էդ քայլին գնալու համար, թե չէ․․․ Ու նման հազարավոր իրավիճակներ։ Կարճ ասած, ինչպես բոլոր իրավիճակներում, կառավարությունն ու իշխանություններն էլ ոտքերը պետք ա վերմակի չափով մեկնի։ Իսկ էդ վերմակի չափը մենք ենք որոշելու, ու հենց էս ընտրություններին։

Իսկ ընտրելուց կխնդրեմ հաշվի առնեք մի բան էլ․ որ հեղափոխությունը դեռ իրոք ավարտված չի, ու մի շարք ուժեր՝ ազատության ու ֆինանսական ահռելի միջոցների կորուստի վախով միավորվում են։ Օրենսդիր, դատական իշխանությունները, գործադիր իշխանության միջին ու ստորին օղակները, ֆինանսական ռեսուրսները ու մեդիան հենց էդ ուժերի ձեռքում են, ու թեթևացած շունչ քաշել հիմա հեչ պետք չի։

Ու քանի որ ամբողջ քարոզչության ընթացքում ընտրությունների կարևորությունը քաղաքացիներին չի ներկայացվել, մարդիկ էլ առաջնորդվում են շատ այլ սկզբունքներով, շատերը ընտրելու են այլ կուսակցությունների ու թեկնածուների։
Ժողովուրդ ջան, մասնակիցների մեջ շատ կան լավ թեկնածուներ․
-Մարության Հայկը շատ լավ մենեջեր կարա լինի, ընդունված ա ժողովրդի կողմից,
-Զեյնալյան Արտակը շատ դրական կերպար ա, ու միասին էլ ճանապարհ ունենք անցած,
-Զորհաբյան Նաիրան քաղաքական փորձ ունի,
-Զուրաբյան Արարատը տեղական ինքնակառավարման փորձ ունի,
-Թարխանյան Անահիտը շատ լավ պատկերացնում ա քաղաքաշինության ոլորտը
-Ժառանգությունում շատ լավ ու ազնիվ ընկերներ ունեմ․․․
Բայց, ժողովուրդ ջան, էս ընտրությունը շատ ավելի կարևոր ա, քան ԺԵԿի պետ, կամ կանաչապատման վարչության պետ ընտրելը։ Սրանով մենք մանդատ ենք տալու իշխանություններին՝ շարունակելու ու ավարտին հասցնելու հեղափոխությունը։
Հ․Գ․ Ու նաև սրա համար ա, որ ՀԱԿ-ը որոշեց չմասնակցել ընտրություններին, ու աջակցել «Իմ քայլին», որ ձայները չբաժանվեն։
Հ․Հ․Գ․ Էս գրածս ՕԵԿ ընտրեղներին չի վերաբերում, դուք անպայման Մհեր Շահգելդյանին ընտրեք, որ ավանդները հետ տան )))»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր