Մեկնարկել է «Առաջին ալիքի» «Խաղի կանոններ» դեբատային հեռուստածրագիրը: Ծրագրին մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքապետի թեկնածուներից տասը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նաիրա Զոհրաբյանը և Զարուհի Փոստանջյանը հեռուստածրագրին հրաժարվել են մասնակցել` ուղիղ եթերի բացակայության պատճառով: |