ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«25 տարի մեր արժեհամակարգը ոտնահարվել, դեն է շպրտվել». Գևորգ Հովսեփյան
21:45, 21.09.2018 | mamul.am
3539 | 0

«Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ ու տարածել Համո Սահյանի «Հայաստան ասելիս» և Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունները: «Երջանկության գաղտնիքն անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության»,- նշել է կուսակցությունը:

Հիշեցնենք՝ Հայք (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գևորգ Հովսեփյանն է: Քաղաքական ուժի ծրագրային դրույթներն են՝ 1. Երևանը որպես համայն հայության մայրաքաղաք, 2. Երևանը որպես ազգային հեղափոխության մայրաքաղաք, և երրորդը վերաբերում է հենց բուն մունիցիպալ կառավարմանը:

«25 տարի մեր արժեհամակարգն ամեն ձևով ոտնահարվել, դեն է շպրտվել... պետք է վերագտնենք մեր արժեքները»,- ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր թեկնածուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր