Mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 484.35, EUR 556.13, RUB 7.42, GBP 629.32
+10 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ինքնահրկիզման փորձից հետո Վրաստանի կառավարությունը տեղի է տվել. հացահատկի փոխադրումն ավտոտրանսպորտով ևս մեկ տարի չի արգելվի
01:15, 22.09.2018

Հացահատիկը վերգետնյա տրանսպորտով փոխադրելու արգելքի մասին Վրաստանի կառավարության որոշումը հետաձգվել է մեկ տարով: Այս մասին հայտնում է Jamnews-ը: Այսպիսի որոշում է կայացրել ֆինանսների նախարար Վանո Մաճավարիանին, երբ հացահատիկ ներկրող վարորդների բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկն իր վրա բենզին է լցրել և սպառնացել այրել իրեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց ուժի մեջ մտցնել Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտային միջոցներով հացահատկի և ալյուրի փոխադրման արգելքը: Այդ որոշումը թույլատրում էր նշված բեռնափոխադրումներն իրականացնել միայն նավահանգիստների և երկաթուղային մագիստրալների միջոցով: Որոշումը, որն ավտոտրանսպորտով հացահատիկ և ալյուր փոխադրողներին և տարանցմամբ զբաղվողներին զրկում էր գործունեություն ծավալելու հնարավորությունից, պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 1-ից:

Կառավարության առաջ քաշած միակ փաստարկը հսկիչ անցակետերում կուտակվող հերթերն են հացահատիկով բեռնված մեքենաների պատճառով, ինչպես նաև խցանումները, որոնք դրանք ստեղծում են ճանապարհներին, ինչն անհարմարություն է ստեղծում տարեցտարի աճող զբոսաշրջային հոսքի համար: Կառավարության որոշումը գործազուրկ էր դարձնում բեռնատարների հարյուրավոր վարորդների, որոնք զբաղվում են հացահատկի փոխադրմամբ: Սեպտեմբերի 17-ին վարորդները հավաքվել էին Լիլոյում՝ տնտեսական գործունեության ձևակերպման գոտում, և հանդիպում էին պահանջում նախարար Մաճավարիանիի հետ: Եռօրյա ցույցից հետո նրանք ստիպեցին կառավարությանը զիջումների գնալ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրացավ Լիլոյի տերմինալի տանիքն ու սպառնաց ինքնահրկիզման ակտ իրականացնել:

«Մենք ի գիտություն ենք ընդունել վարորդների դրությունն ու որոշել մեկ տարով հետաձգել կարգավորման ընդունումը: Ապագայում փոխադրումների սահմանափակումները սեզոնային կամ այլ բնույթ կկրեն. դա տեղի կունենա հարցը բեռնատարների վարորդների հետ քննարկելուց հետո», — հայտարարել է ֆինանսների նախարարը, որը հանդիպել է ինքնահրկիզման ակտ իրականացնելու սպառնալիք հնչեցրած վարորդի հետ: Բեռնատարների վարորդներից և հացահատկի բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններից զատ Վրաստանի կառավարությունը բարդ դրության մեջ էր դնում նաև հարևան Հայաստանին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր