ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված չեն լինելու». Նիկոլ Փաշինյանն ընտրության էր եկել դստեր հետ
08:45, 23.09.2018 | mamul.am
5647 | 0

Շենգավիթի 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է՝ ընտրությունն ինքն է կատարելու, իր ձայնը չի գողացվելու»,- ասաց նա՝ լրագրողների հետ զրույցում: «Երբ ասում են՝ կրքեր են բորբոքվում, ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում: Սրանից հետո ՀՀ-ում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական, ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված կամ ԿԸՀ-ին, կամ ոստիկանությանը, կամ ԱԱԾ-ին փոխանցված չի լինելու: Այնպես որ, պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»:

Նա տեղեկացրեց, որ շտապում է մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթնաժողովին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր