ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Արթուր Վանեցյանը՝ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մասին
10:10, 23.09.2018 | mamul.am
13394 | 1

Բաղրամյան պողոտայում գտնվող թիվ 78 դպրոցում քիչ առաջ քվեարկեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը. «Ընտրությունները տարբերվելու են նրանով, որ լինելու է ժողովրդի կամքն ու նրա քվեով ընտրվելու է քաղաքապետ. որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության հետ կապված»: Անդրադառնալով Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը՝ ասաց. «ԱԱԾ-ն կատարում է իր աշխատանքը՝ լիազորությունների շրջանակներում: ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին: Հավաստիացնում եմ՝ կապ չունի՝ որ թեկնածուն կլինի, եթե կլինեն մարդկանց խմբեր, ովքեր կխախտեն օրենքը, կկրեն պատիժ»: Հարցին՝ թեկնածուներից մեկն ահազանգել է, դա հիմք չէ՞, որ պատկան մարմինները զբաղվեն այդ հարցով, ԱԱԾ տնօրենը պատասխանել է. «ԱԱԾ-ն երբևէ չպետք է խառնվի ընտրական պրոցեսների մեջ։ Եթե ոստիկանությունն աշխատում է, չեմ կարծում, որ պետք է միջամտենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր