ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Երևանի օպերային թատրոնը Քուվեյթում առաջին անգամ կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը»
19:05, 25.09.2018 | mamul.am
4795 | 1

Երևանի Օպերային թատրոնը Քուվեյթում կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը», հանճարեղ մի ստեղծագործություն, որը Քուվեյթի պատմության մեջ բեմ կբարձրանա առաջին անգամ։ «Կախարդական սրինգը» Քուվեյթի Օպերային տանը կներկայացվի ս․թ․ սեպտեմբերի 27-ին և 28-ին` Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ Բացի այդ, սեպտեմբերի 29-ին` Քուվեյթի սրտում տեղակայված Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնում, տեղի կունենա գալա համերգ։ Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի համալիրը Միջին Արևելքի խոշորագույն մշակութային կենտրոնն ու օպերային թատրոնն է։ «Մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է ներկայացնել «Կախարդական սրինգը» Քուվեյթի օպերային թատրոնում, այլև առանձնահատուկ հնարավորություն հանդես գալ Քուվեյթի հազարավոր խորն ու գնահատող ունկնդիրների առաջ: Այսօր, երբ մենք շարունակում ենք մեր միջազգային շրջագայությունը, ես, ինչպես և մեր հրաշալի մենակատարները, երաժիշտները, երգչախումբն ու ողջ անձնակազմը, իսկապես հուզմունքով ենք սպասում կիսելու օպերայի կախարդանքը Քուվեյթի փառահեղ օպերային թատրոնում»,- ասում է Օրբելյանը։ Մաեստրո Օրբելյանը, օգտվելով առիթից, իր խորին երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին, ինչպես նաև Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնի ղեկավարությանը` Քուվեյթում իրենց առաջիկա ներկայացումների իրականացման գործում անգնահատելի աջակցության համար։ Քուվեյթում «Կախարդական սրինգի» ներկայացումը պատմական համերգային շարքի շարունակությունն է, որը մեկնարկել էր Դուբայում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր