ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Տարկետման համար մղվող պայքարը շարունակվում է». Դավիթ Պետրոսյան
11:05, 26.09.2018 | mamul.am
5826 | 0

Այսօր, «Անի պլազա» հյուրանոցում տեղի կունենա տարկետման վերաբերյալ հետհեղափոխական առաջին հանրային քննարկումը. այս մասին հայտնել է «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ «ՏարկետումլինելուԱ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրելով.

«Ինչպես գիտենք տարկետման հարցը մնում է «Ռեստարտի» օրակարգում:

Հարգելի ուսանողներ,
Ինչպես գիտեք` 2017 թ․ հոկտեմբերի 16-ին սկսվեց «ՏարկետումլինելուԱ» նախաձեռնությունը, որը պայքարում էր կրթության համար տրվող տարկետման օրենքում կատարված փոփոխությունների դեմ։ Հեղափոխությունից հետո «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության, Կրթության և գիտության նախարարության և Պաշտպանության նախարարության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` մոտ 140 ուսանող ստացան տարկետում։
Սակայն տարկետման խնդիրը շարունակում է մնալ «Ռեստարտի» օրակարգում, քանի որ օրենքում դեռ փոփոխություններ չեն արվել և խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
Վաղը՝ ժամը 12։00-ին, Անի պլազա հյուրանոցում տեղի կունենա տարկետման վերաբերյալ հետհեղափոխական առաջին հանրային քննարկումը
Հարցով մտահոգ բոլոր անձանց հրավիրում ենք քննարկման»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր