ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ո՞ր հարցերին չանդրադարձավ Փաշինյանը. պարզաբանում է Սուրեն Սարգսյանը
13:30, 26.09.2018 | mamul.am
5638 | 0

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանի առաջին ելույթը ՄԱԿ-ում.

Փաշինյանի ելույթը անգլերեն/ֆրանսերեն էր, ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն ու ֆրանկոֆոն Հայաստանի ուղերձը։
Կարճ անդրադարձավ հեղափոխությանը, դրա սկզբին, ընթացքին և հետևանքներին։

Շեշտեց, որ Հայաստանը փոփոխություններ չի անելու արտաքին քաղաքականության մեջ և մի պետության հաշվին մյուսի հետ «ընկերություն» չի անելու։ Խոսեց խաղաղապահների մասին, որ Հայաստանը տրամադրում է ՄԱԿ-ին, իհարկե, անդրադարձավ Սիրիայում հայկական ներգրավվածությանը, նշելով, որ դա արվում է մեր համայնքի համար և ունի մարդասիրական բնույթ։ Խոսեց Արցախի մասին` որպես արտաքին քաղաքականության կարևոր մարտահրավեր և նշեց, որ Բաքուն պետք է ուղիղ խոսի Ստեփանակերտի հետ։ Հետաքրքիր է, որ չանդրադարձավ այն թեզին, որ չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն, բայց շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է մասնակցել բանակցային գործընթացին ՄԽ շրջանակներում։

Խոսեց ՄԱԿ օրակարգի և դրանում Հայաստանի ներգրավվածության մասին։ Իհարկե խոսեց ցեղասպանության մասին՝ մարդու իրավունքների համատեքստում։
Անկեղծ ասած սպասում էի որևէ ուղերձ լսել հայ-թուրքական հարաբերությունների մասով, բայց չտվեց։ Տարածաշրջանային մարտահրավերներին չանդրադարձավ, Հայաստանի շրջափակմանը, բոլոր տնտեսական նախագծերը Հայաստանին շրջանցելու հարցին չանդրադարձավ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր