ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Տիգրան Բալայանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
12:00, 26.09.2018 | mamul.am
4224 | 0

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպմանը:

«Պատրաստ ենք հանդիպման, և վարչապետը տարբեր առիթներով այդ մասին բարձրաձայնել է, որ պատրաստ է հանդիպել և Հայաստանի անունից բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ, պարզապես այդ հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ: Հանդիպումը պետք է լինի բովանդակային, և մենք ակնկալում ենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքներ»,- ասել է Բալայանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու հնարավորությանը, Բալայանը նշել է. «Այս պահի դրությամբ հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը չի համապատասխանում այդ կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափանիշներին, հետևաբար, նման քննարկում ստորին և բարձր մակարդակներով չի եղել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր