ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Մնացական Բիչախչյանը՝ անձնագրային ծառայություններում փոփոխությունների մասին
12:50, 26.09.2018 | mamul.am
6204 | 0

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

--Մրցույթով ձեռք են բերվելու հերթագրման սարքավորումներ, որոնք կտեղադրվեն անձնագրային ծառայություններում։
--Անձնագրային ծառայություններում կտեղադրվեն մանր վերադարձնող տերմինալ սարքավորումներ։
--Հայտարարվել է մրցույթ ԱՎՎ պաշտոնական էլեկտրոնային կայք ստեղծելու համար։
--Հայտարարվել է մրցույթ անձը հաստատող էլեկտրոնային նոր փաստաթղթրի համակարգ ներդնելու համար, արդյունքում՝
ա) բիմոետրիկ անձնագրերի լուսանկարով էջը կփոխվի պլաստիկ էջով, որը կլինի առավել դիմացկուն և արդիական,
բ) նոր համակարգով հնարավորւթյուն կստեղծվի քաղաքացուց պահանջվող բոլոր փաստթղթերը սկանավորել բազայում, այսինքն պատճեններ չեն պահանջվի,
գ) անձնագրային ծառայություններում բոլոր պատուհանների մոտ կտեղադրվեն նույնականացման քարտի և բիմոետրիկ անձնագիր ստանալու դիմում վերացնելու համար լուսանկարչական ապարատներ, մատնահետք վերցնող սարքեր և այլ անհրաժեշտ սարքավորումներ, նպատակը պասարկման կետերի ավելացմամբ ծառայության որակի բարձրացումն է՝ հերթերից խուսափելու նպատակով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր