ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արագածոտնի մարզի 3 գյուղերի բնակիչներ կանգնեցրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը (տեսանյութ)
14:10, 26.09.2018 | mamul.am
6183 | 1

Արագածոտն մարզի բնակիչները կանգնեցրել են հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց գյուղ մուտքն ապահովող կամուրջներ, քանի որ ըստ նրանց՝ չեն կարողանում գյուղ մտնել և ավելի քան 10 կմ-ով ճանապարհը երկարում է:

Գլխավոր ինժեների խոսքերով՝ ծրագրով անցում նախատեսված չի եղել, ըստ նորմի՝ անհրաժեշտ է ամեն 5 կմ մեկ անցումներ սարքել:

«Երկուշաբթի օրը, եթե պատասխան չեղավ, ընդհանրապես փակելու ենք ճանապարհն ամբողջ գյուղով»,- նշում են գյուղացիները:

Նշենք, որը երկուշաբթի ժամը 11:00-ին մարզպետարանում նախատեսվում է հանդիպում գյուղապետի և մի քանի գյուղացիների հետ՝ քննարկելու բնակիչներին հուզող խնդիրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր