ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Տաղարան» համույթը հանդես կգա ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգով
17:40, 26.09.2018 | mamul.am
2639 | 0

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգա ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգով: «Իմ հայրենիք զիս կկանչէ» խորագիրը կրող երեկոն կանցկացվի սեպտեմբերի 27-ին` Կամերային երաժշտության տանը: Համույթը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում` որպես մենակատարներ հանդես կգան Լուսինե Մարկոսյանը, Գալինա Ցոլակյանը, Գայանե Ղամբարյանը, Արսեն Ստեփանյանը, Հովսեփ Նշանյանը, Հասմիկ Մուրադյան-Հարությունյանը:

Համերգին կներկայացվեն ավանդական երաժշտության գոհարներ: Հավելենք, որ «Տաղարան»-ն ակտիվ գործունեություն է ծավալում, առաջիկա համերգն էլ նախատեսված է հոկտեմբերի 11-ին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր