ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Նախագահը շնորհավորել է Խաչատուր Իսկանդարյանին
14:40, 13.01.2013 | mamul.am
1605 | 0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

''Հարգելի պարոն Իսկանդարյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք Հայաստանի ակնառու քանդակագործներից եք, ում քանդակները զարդարում են մեր մայրաքաղաքն ու Գյումրին: Տպավորիչ է Ձեր անցած տևական և բեղմնավոր ստեղծագործական ուղին: Դուք արժանիորեն եք կրում մեր մշակույթն իր ստեղծագործություններով հարստացնող՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք'',- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական հեռագրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր