ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ՔԿՀ-ներում հարգանքով են վերաբերվում «Սասնա ծռերին». սա նշանակում է, որ մթնոլորտ ենք փոխել». Դավիթ Սանասարյան
20:40, 26.08.2016 | mamul.am
2553 | 0

Երևանի «Ազատության» հրապարակում «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի հրավիրված հանրահավաքում ելույթ ունեցավ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

«Կարեկցում եմ Սերժ Սարգսյանին և իր ռեժիմին և նրանց էլ խորհուրդ եմ տալիս` մեզ չատել: Մենք ընդամենը սիրում ենք մեր երկիրը, մեր Արցախը և մեր ծռերին: Քրեակատարողական հիմնարկներում հարգանքով են վերաբերում «Սասնա ծռերին», սա նշանակում է, որ մթնոլորտ ենք փոխել և դրա համար ընկճվելու առիթ չունենք: Մեր ոգին պետք է բարձր լինի ու ասենք, որ այս երկրի տերը մենք ենք»,- ասաց Դավիթ Սանասարյանը` հավելելով, որ իրենք պետք է պատրաստվեն երկարատև պայքարի։

Վերջինը նաև ժողովրդի անունից խնդրեց, հորդորեց և կոչ արեց Անդրիաս Ղուկասյանին` դադարեցնել հացադուլը և առողջ մարմնով ու մտքով միանալ իրենց պայքարին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր