ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Մեկնարկեց երթ` դեպի Արշակունյաց պողոտա
21:20, 26.08.2016 | mamul.am
3663 | 0
Ազատության հրապարակում ավարտվեց հանրահավաքը: Այս պահին տեղի է ունենում երթ` վիրավոր «Սասնա ծռերին» պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու պահանջով։
Ինչպես նշեցին հանրահավաքի կազմակերպիչները, երթը կավարտվի Արշակունյաց պողոտայում:
Հիշեցնենք, որ նշված պողոտայում գտնվող մամուլի շենքի ետնամասում է գտնվում դատապարտյալների հիվանդանոցը:
Երթի մասնակիցները կփորձեն իրենց վանկարկումներով քաջալերել և ոգևորել «Սասնա ծռերի» անդամներին:

Հաջորդ հանրահավաք-երթը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին` նվիրված Սասնա ծռերի քաղաքական պահանջներին և ի պաշտպանություն քաղաքական հայացքների համար ազատազրկված տղաների:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր