ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այլևես խոսքեր չեն մնացել Հալեպի երեխաների տառապանքները բնութագրելու համար». ՅՈՒՆԻՍԵՖ
21:05, 29.09.2016 | mamul.am
20299 | 2

Հալեպի արևելյան հատվածում միայն վերջին 5 օրերի ընթացքում զոհվել է մոտ 100 երեխա, վիրավորում ստացել ավելի քան 220-ը: Սրանք ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի տվյալներն են:
«Հալեպում երեխաներն իրական մղձավանջում են ապրում: Այլևես խոսքեր չեն մնացել նրանց տառապանքները բնութագրելու համար»,- հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի փոխտնօրեն Ջասթին Ֆորսայթը:
Հաշվետվության մեջ նաև ասվում է, որ շուրջ 250 000 մարդ արևելյան Հալեպում սեպտեմբերի 22-ից ի վեր շարունակում է մնալ առանց խմելու ջրի, քանի որ պոմպակայանը հարվածի տակ է հայտնվել:

Այսպիսով, ավելի քան 100 000 երեխա կանգնած է ջրի միջոցով փոխանցվող հիվանդություններով վարակվելու վտանգի առաջ:

Հուլիսի սկսզբին էլ ՄԱԿ-ում հայտարարել էին, որ կառավարական ուժերի ու զինված խմբավորումների միջև ռազմական գործողությունների ակտիվացմամբ պայմանավորված` Հալեպի այս շրջանում փակվել էր հումանիտար օգնության տրամադրման միակ ճանապարհը: Այնինչ այնտեղ, ՄԱԿ-ի տվյալներով, 250 000-275 000 մարդ է բնակվում:

Դարձյալ ըստ ՄԱԿ-ի տվյալների` 2011 թվականից մինչ օրս շարունակվող դաժան պատերազմը խլել է 14.700 սիրիացի երեխայի կյանք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր