Թուրքական դպրոցներում ոչ մահմեդական աշակերտներից, այդ թվում և` հայերից, պահանջում են մկրտության վկայական, որպեսզի ազատեն իսլամի դասաժամերից:
Ինչպես հաղորդում է Bianet-ը, ծնողները բողոքում են այդ պահանջի դեմ` նշելով, որ երեխաների անձնագրերի մեջ նշված է կրոնական պատկանելիությունը: Թուրք ընդդիմադիր պատգամավոր Էրթուգրուլ Քյուրքչուն հարցը ներկայացրել է Միլի Մեջլիսի օրակարգ: Նա մասնավորապես փորձել է պարզել, թե ինչ օրենքով է կարգավորվում այդ հարցը և արդյոք հանձնարարականներ են եղել դպրոցներին` ոչ մահմեդական աշակերտներից պահանջել մկրտության վկայական: