ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սերգեյ Սմբատյանը Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը
16:10, 29.09.2016 | mamul.am
1878 | 0

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 28-ին Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգը կայացել է Բելառուսի երաժշտական պետական ակադեմիայի Մեծ դահլիճում։

Երեկոն նվիրված էր ԱՊՀ 25-ամյակին, ինչպես նաև՝ Ռուսաստանի օրվան։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է խորհրդային սիրված ֆիլմերի մեղեդիներ։ Տոնական համերգի ծրագրում հնչել են Դունաևսկու, Դոբրոնրավովի, Համզատովի, Պախմուտովայի և այլ կոմպոզիտորների գործեր։ Համերգի ընթացքում հանդես է եկել նաև օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր