ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Լևոն Բարսեղյանը` Գյումրիում մի քանի թեկնածուների խորամանկությունների մասին
16:15, 29.09.2016 | mamul.am
3193 | 1
Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «ԳԱԼԱ» կուսակցության ցուցակում ընդգրկված Լևոն Բարսեղյանն` ամփոփելով քարոզարշավն, ասել է. «Առաջին անգամ համամասնական ընտրակարգով քաղաքն ավագանի է ընտրելու, առաջին անգամ քաղաքը չի ընտրելու քաղաքապետ: Վերջինն ընտրվելու է ավագանուց: Մի քանի թեկնածուներ խորամանկության են դիմում, փորձում են իրենց անձն առաջ մղել` հանրությանը ներկայանալով որպես քաղաքապետի թեկնածու: Կոչ են անում քվեարկել քաղաքապետի թեկնածուի օգտին, մինչդեռ մարդիկ գնալու են տեղամաս, քվեաթերթիկում տեսնեն քաղաքական ուժեր, ոչ թե թեկնածու: ՀՀԿ-ի անունը քարոզարշավի մեջ չենք տեսնում, տեսնում ենք միայն «Բալսանյան դաշինքինը»: Երևի հասկանում են, որ դա կնվասի իրենց ցուցակին... 2012-ի Աժ ընտրություններին ՀՀԿ-ն այստեղ 24 տոկոս է ստացել: Դրանից կես տարի անց ՏԻՄ ընտրություն էր: Սերժ Սարգսյանը հրամայեց Վարդան Ղուկասյանին չառաջադրվել ու առաջարկեց Սամվել Բալասանյանի թեկնածությունը: 2013-ի փետրվարին Ս. Սարգսյանը խոստացավ ինչ-որ բաներ խփել, բայց 26.5 տոկոս տարավ ՏԻՄ ընտրություններում, ահա այսպիսն է ՀՀԿ-ի վարկանիշը»,- հավելեց Բարսեղյանը: Նա նաև նշեց, որ բազմաթիվ դժգոհություններ են հնչել այս տարիներին` ուղղված քաղաքապետին. «Մարդիկ ամիսներով փորձում էին տեսակցություն ստանալ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ, ընդունելության մտնել, հնարավոր չի եղել կամ եղել է մեծ բարդություններից հետո»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր