ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Սա դատ չէր, սա Հայաստանի իրական ամոթն էր». Խորենացուց բերման ենթարկվածների դատավարությունը վերածվել է խայտառակության
15:55, 29.09.2016 | mamul.am
4239 | 1

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է սկսվեր հուլիսի 21-ին Խորենացի փողոցից բերման ենթարկված 16 անձանցից 3-ի Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի և Սոսո Մարգարյանի դատավարությունը: Ամբաստանյալներին մեղադրում են 46 ոստիկանի հանդեպ ոտնձգություն իրականացնելու համար: Հիշեցնենք, որ նրանք այդ օրն ընդամենը պահանջում էին հաց հասցնել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներին:

Դատական նիստը, որը վարում էր Արտուշ Գաբրիելյանը, վեր է ածվել խայտառակ միջադեպի: Նախ դատավորը պահանջել է ներկայանալ տուժող կողմին, իսկ տուժող կողմ այդպես էլ չկար: «Տուժողը մենք ենք» գոռացել են ամբաստանյալ տղաների զայրացած ծնողները: Հետո դատավորը բացահայտել է, որ դատական նիստը սխալ դատարանում է սկսվել` դեպքը տեղի է ունեցել Խորենացի փողոցում, ուստի պետք է քննվի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այնուհետև դատական նիստը համարվել է փակված, իսկ հաջորդ նիստը տեղի կունենա արդեն «ճիշտ հասցեում»` 15 օր անց:

Սա վերջնականապես հունից հանել է ամբաստանյալների ծնողներին ու հարազատներին: Նրանք սկսել են գոռգոռալ, որ դատավորների սխալի պատճառով իրենց երեխաներն ստիպված կլինեն ևս 2 շաբաթ անցկացնել Նուբարաշենում: «Բա ձե՞զ ով պիտի դատի էս սխալմունքի համար» դատավորի հասցեին վանկարկել են ներկաները:

«Էս ջահել երեխեքը, որ հիմա պիտի աշխատեին, ընտանիք կազմեին, երկիր շենացնեին, բանտերում նստած են: Սա դատ չէր, սա Հայաստանի իրական խայտառակ դեմքն էր»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում իրենց զայրույթն էին հայտնում ծնողները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր