ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պայմանագրային զինծառայողը փորձել է նետվել Կիևյան կամրջից
10:00, 04.10.2016 | mamul.am
4164 | 0

Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.41-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին գտնվում է հոգեբանական ծանր վիճակում. ծայրահեղ քայլերի չդիմելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խումբը՝ խորհրդատվության գծով հրահանգչի հետ:
Պարզվել է, որ ՀՀ ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող շարքային Վ. Հ-ը (ծնվ. 1987թ.) գտնվել է ոչ սթափ վիճակում և ցանկացել է ինքնասպանություն գործել` փորձելով նետվել կամրջից:
Խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն և Վ. Հ-ը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր